Հ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում և կից գրել. «Լուսանկարներ և փոքրիկ պատմություններ Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերից»:

 
 

Ներկայացնում ենք վարչապետի տիկնոջ լուսանկարները՝ համապատասխան գրառմամբ.

«Ներքին Կարմիրաղբյուրում եմ, Տիկին Սվետայի տանը: Սուրճ եմ եփում:)»:

 

«Բերդի բնակիչ այս երեխաները դժգոհում էին, որ ընկերները չեն իջնում բակ` խաղալու»:

 

«Ոչ միայն եփեցի, այլեւ` մատուցեցի:)»:

 
 


«Առանց մեկնաբանության»:

 
 


«Այգեպարի մանկապարտեզի շենքն է. տանիքի վրա արկ է ընկել»:






«Տիկին Լիդան է, Այգեպարից, ում տանը գիշերել էինք 2015 թվականի սահմանային լարվածության օրերին: Մանրամասները, թերեւս, արդեն բոլորը գիտեն»:

 


«Տիկին Լիդայի խնամիներն են: Պարզվեց Երվանդ պապը ամուսնուս քաղաքական հայացքները համակրել է դեռ շատ վաղուց, եւ այնքան ջերմեռանդ, որ Իջեւանցի մի վարորդից վերցրել է ամուսնուս հեռախոսահամարը եւ զանգահարել` զրուցելու: Բայց քանի որ այդ համարը արդեն ես եմ օգտագործելիս եղել, Երվանդ պապի հետ զրուցել եմ ես: Ինքս աղոտ հիշեցի տարիներ առաջ եղած այդ զանգը»: