Ֆեյսբուքյան օգտատեր Մագի Ղուլինյանն իր էջում տեղեկացրել է, որ այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, տատիկը` Լյուդմիլա Ալեքսանդրի Հախումյանը (03.04.1947թ.), դուրս է եկել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայից և գնացել անհայտ ուղղությամբ:

 

«Հնարավոր է՝ տրանսպորտով տարածքից հեռացած լինի: Հագին եղել է սև տաբատ, սև և սպիտակ ծաղիկներով վերնազգեստ, կարմրահեր է, հասակը մոտ 150սմ: Տատիկս տառապում է ալցհեյմերի հիվանդությամբ, ոՍուրբ ւնի հիշողության հետ կապված խնդիրներ: Խնդրում եմ՝ մի շրջանցեք փոստս: Շաաաա՜տ եմ խնդրում տարածեք շուտ գտնենք»,- գրել է նա: