ԿԳՄՍ նախարարությունը մամուլի հաղորդագրություն է տարածելո, որում ասվում է․
«․2020 ընդունելության միասնական քննություններում դրական միավոր ստացած, բուհ չընդունված և նախարարությանը ներկայացրած 2 դիմումները ստորագրած 134 անձանց մեջ եղել են կրկնվող անուններ: Կան դիմորդներ, որոնք թեև ընդունվել են առաջին փուլի արդյունքում, բայց նաև ստորագրել են դիմումները: Այսպիսով, առաջին փուլի արդյունքում դրական միավոր ստացած և բուհ չընդունված բողոքող դիմորդների թիվը 88 Է:
․Տեղեկացնենք, որ 88-ից լրացուցիչ փուլին մասնակցել է 64 դիմորդ. նրանցից 63-ն ընդունվել է: 88-ից 20-ը չի դիմել լրացուցիչ փուլին, 1 դիմորդ չի ընդունվել, գերազանց միավոր ստացած 6 դիմորդների հանձնաժողովի որոշմամբ առաջարկվել է իրենց դիմում-հայտերի հաջորդ կրթական ծրագրերին համապատասխան լուծումներ. 4-ը համաձայնել են:
․Ինչ վերաբերում է դրական միավոր ստացած ու մրցույթից դուրս մնացած և լրացուցիչ մրցույթին չդիմած մյուս դիմորդներին, ապա նրանց որոշ մասն արդեն ընդունվել է այլ բուհեր, մյուսներն էլ կարող են դիմել հեռակա ուսուցման համակարգ»։