Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Դավիթ Խաժակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

 

«Հայկ Սարգսյանը իր քաղաքական ուժի կողմից պատասխանատվության կենթարկվի այնքանով, որքանով ենթարկվեցին Սասուն Միքայելյանը, Արտակ Մանուկյանը, Վահե Ղալումյանը կամ այլ դրվագով՝ Ալեն Սիմոնյանը։
Լիլիթ Մակունցը ակնհայտ իրականությունը կույր ստով քողարկելու համար հանրային պարսավանքի կենթարկվի այնքանով, որքանով ենթարկվեց Փաշինյանը, երբ հերքեց անհերքելին։

Ամեն ինչ գնում է իր հունով։ Հայաստանում կան արտոնյալներ և դրանք լեգիտիմ վարչապետի պաշտոնյա մերձավորներն են»։