«Արդյո՞ք ադրբեջանական խմբերի հարձակումները հայերի վրա դրդվել են Բելգիայում ադրբեջանցու նկարահանված ծեծով։ Անկասկած, էդ բելգիական տեսանյութում կատարվածը միայն կարելի է դատապարտել»։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

 

«Բայց, համոզված եմ, որ ադրբեջանական կողմի արվածը հստակ պլանավորված և Բաքվից ուղղորդվող գործողություններ են։ Որոնց կարելի է միայն մեկ անվանում տալ. հայկական ջարդերի փորձ։ Սա ընդհանուր պլանի մի մաս է։ Մյուսը՝ դա տնտեսական ճնշումներն են, որոնք սկսվեցին ծիրանից։ Սա պետական ջարդարար քաղաքականություն է, որը իրականացվում է բոլոր հասանելի լծակներով», գրել է մեդիափորձագետը։