Երգիչ Վլադիմիր Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելիներս, ինչի՞ եք տենց վառված արտիստներից ու ո՞վ ա ձեզ իրավունք տվել հաշվելու արտիստների աշխատած գումարները, Աստված ամեն մարդու յուրովի ա ստեղծել, ու իրանք մեղավոր չեն, որ բեմի մարդ են, իսկ դուք՝ ուրիշ գործի տեր:
     Եթե ձեզ թվում ա՝ արտիստների կյանքը շատ հեշտ ա ու ձեր ասած «միկռաֆոն բռնելու» համար փող են ստանում, ուրեմն դուք ինչի՞ միկռաֆոն չեք բռնում, կարողա ձեզ էլ փող տան, ձեր հորինած միլլիոններից կարողա դուք էլ աշխատեք, հետ չմնաք հանկարծ:
     Ամո՛թ ա, հերի՛ք ա ավլած ուղեղ շատ պաշտոնյաների դուրս տվածներն առանց գիտակցելու կրկնեք:
     Ձեր չարությունն ու նախանձը մենակ ձեզ ա վնասելու, մի՛ մոռացեք բումերանգի օրենքի մասին»: