Հրաժարվում եմ բաց տարածքներում և իմ մեքենայի մեջ ընտանիքիս անդամների հետ գտնվելիս դիմակ կրելուց: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է բժշկական գիտությունների թեկնածու Գալուստ Գալուստյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ես՝ ՀՀ քաղաքացի Գալուստ Գալուստյանս, առաջնորդվելով բանականության և խելամտության սկզբունքով, լինելով բժիշկ-վիրաբույժ և կրելով 30 տարի շարունակ ԱՄԵՆ ՕՐ բժշկական դիմակ վիրաբուժական ինֆեկցիաներ կանխարգելելու նպատակով, համարելով, որ երկում ծավալված այսօրվա «դիմակահանդեսը» ոչ մի կերպ չի ծառայում իր նպատակին՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին, Որոշում եմ. ՀՐԱԺԱՐՎԵԼ
1. բաց տարածքներում և իմ մեքենայի մեջ իմ ընտանիքի անդամների հետ գտնվելիս դիմակ կրելուց;
2. դիմակ չկրելու համար արձանագրված տուգանքները վճարելուց, հետագայում բողոքարկելով կազմված արձանագրությունները դատարանում։
Մի շարք անհեթեթ անտրաբամանական պահանջներ, ինչպես, օրինակ, ընտանիքի անդամների հետ ուղեկցելիս սեփական ավտոմեքենայի մեջ, բաց տարածքներում միայնակ զբոսնելիս կամ լողափին գտնվող մարդկանց դիմակ կրելու պահանջը ԱՆԼՐՋԱՑՆՈՒՄ ԵՆ կորոնավիրուսի դեմ մղվող պայքարը և վերածում են այն ֆարսի: Որոշումները հիմնավորելիս կատարվում է հղում Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության ուղեցույցներին (ստորև տեղադրված), սակայն, ինչպես կարող է համոզվել յուրաքանչյուրդ, հետեվելով հղմանը, նման խորհուրդ տվյալ ուղեցույցները չեն պարունակում: Դիմակ խորհուրդ է տրվում կրել ՄԻԱՅՆ հիվանդներին և ֆիզիկական հեռավորության պահպանման անհնարինության ժամանակ: Ապացույցը՝ հիվանդացության աճող թվերն են (անհամեմատ ավելի բարձր, քան այն երկրներում, որտեղ չեն կիրառվել նման սահմանափակումներ և չի մտցվել արտակարգ դրություն): Սա իմ անձնական որոշումն է և պատրաստ եմ կրել անձնական պատասխանատվություն այս որոշման համար:
ՀՀ Քաղաքացի, բժշկական գիտությունների թեկնածու Գալուստ Գալուստյան»: