Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
 
«#ԹԱՐՄԱՑՈՒՄ․Ցավով հայտնում եմ, որ Գյումրիում՝ 4-րդ հարկից ընկած 6 տարեկան երեխան գիտակցության չգալով մահացել է։
Տեղափոխվել էր Երևան ծայրահեղ ծանր վիճակում, կոմայի մեջ, միացված արհետական շնչառության սարքին։
Վերջին տարում բարձր հարկերից ընկնելու դեպքերը հաճախակի են դարձել, ուստի խնդրում ենք ու հորդորում ծնողներին, ավելի զգոն լինել երեխաների նկատմամբ՝ նման դեպքերից խուսափելու համար»։