Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է հայ ազգին` Վարդավառի կապակցությամբ:

 

«Այսօր մեր հայերի Վարդավառ տոնն է: Նոյի ժամանակ տեղացած ջրհեղեղից հետո մենք նշում ենք այս տոնը` իրար վրա ջուր լցնելով: Ժամանակ կար, որ այս ուրախ տոնը մենք նշում էինք Անատոլիայի բոլոր քաղաքներում: Այժմ` միայն Հայաստանում... Ուրախ տոն...»,-գրել է Փայլանը: