Իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինն, ում 2017 թվականին Բելառուսն Ադրբեջանի խնդրանքով ձերբակալել ու հանձնել էր վերջինին, ֆեյսբուքյան իր էջում հերթական անգամ ծաղրել է Բելառուսի ու Ադրբեջանի ղեկավարներին: «Երեկ Փաշինյանը Մինսկում հանդիպել է Հեյդար Ալիևի անվան շքանշանակիր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Ասում են, դրանից հետո Հայաստանի ղեկավարը երկար լվացել է ձեռքերը՝ հիգիենիկ նկատառումներից ելնելով: Իսկ Լուկաշենկոյի հետ համբուրվելուց խուսափել է՝ դիվանագիտորեն պատճառ բերելով կորոնավիրուսի վտանգը:
Իսկ երբ նրա ինքնաթիռը Մինսկի օդանավակայանից օդ է բարձրացել և ուղղություն վերցրել դեպի Երևան, Նիկոլը վերջապես հանգիստ շունչ է քաշել: Չէ՞ որ Բաձկան նրան կարող էր հանձնել Ադրբեջանին՝ Արցախ այցելելու և այն բանի համար, որ Նիկոլի որդին ծառայել է Արցախում»,- գրել է Լապշինը: