Իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թռավ Մամեդյարովի ունքահաստ թռչնակը, այնինչ այնպես էր գեղգեղում. «Կպատժենք Լապշինին օրենքի ամբողջ խստությամբ՝ Ղարաբաղում շրջելու համար»: Նրանք մտածում էին, թե ՀՀ Զինված ուժերի վրա հարձակումը նույնքան ուրախ ու անվտանգ գործ է, որքան իսրայելցի բլոգերին ալիևյան ինքնաթիռով Բաքու քարշ տալը: Նայում եմ հիմա այդ նույն հատուջոկատայիններին, ովքեր ինձ հետ տարբեր ձևերով կանգնած լուսանկարվում էին, կարդում եմ նույն այդ Մամեդյարովի հայտարարությունները ու հասկանում, որ նրանց համարձակությունը ներում է միայն անզեն բլոգերի վրա, այն էլ՝ ձեռնաշղթաներով կապկպված:
Իսկ այ մարտի դաշտում, նրանք, պարզվեց, շարքային վախկոտներ են, ովքեր 11 ընկերոջ դի թողնելով՝ նահանջել են Տավուշի ստրատեգիական բարձրություններից: Դա հայերին հնարավորություն է տվել վերահսկողություն սահմանել Բաքու-Թբիլիսի մայրուղու ու երկաթուղու վրա, և հարվածի տակ դնել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը: Փառք հնագույն Ադրբեջանին, Լապշինին հաղթանակողին, հերոսներին փառք»: