Արցախի օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը մեկնաբանել է հայատյաց Ջեյհուն Բայրամովի նշանակումը Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի պաշտոնում:
«Ցանկանո՞ւմ եք իմանալ, թե ով է Ադրբեջանի նոր արտգործնախարարը:
Ջեյհուն Բայրամովը եղել է կրթության նախարարը և փոխնախարարը, երբ ուսուցիչներն ու դաստիարակները երեխաներին սովորեցնում էին ատել Հայաստանը: Կարելի է դիտել այդպիսի ապացույցներից մեկն այս հղումով:
Հայատյացությունը, կարծես, նրա բնույթն է, և նոր պաշտոնում առաջին պաշտոնական հանդիպումը Հունգարիայի դեսպանի հետ խորհրդանշական է, իսկ կարող է և դիտավորյալ է կազմակերպվել՝ հաշվի առնելով հայատյացության քաղաքականության մեջ կացնով զինված Սաֆարով հանցագործի դերը:
Այսպիսով, Ալիևը պատահաբար չի նշանակել ոչ դիվանգետ և փորձ չունեցող, բայց հայատյացության մեծ փորձ ունեցող մեկին...»,-գրել է Արցախի ՄԻՊ-ը: