ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հավերժ փառք, Հայոց անպարտ Բանակին:
     Հավերժ հիշատակ, Հայրենիքի համար զոհվածներին:
     Մեր պետության համար օրհասական այս պահին, իշխանությունները փորձ են անում շահագործել Ամուլսարը՝ ժողովրդի թիկունքում գործարքի գնալով Լիդիանի հետ: Կոչ եմ անում երկրի ներսում նոր բարիկադներ չստեղծել և միասնական ջանք ներդնել Հայրենիքի պաշտպանության գործում»: