ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է․
«Ադրբեջանցիները հաստատեցին գեներալի ու գնդապետի մահը։ Չեն խրատվում։
Ադրբեջանցիների վիշտը կիսողները մի բան պիտի հասկանան։ Պատերազմն իրոք արհավիրք է բոլորի համար, բայց մենք չենք այս պատերազմը նախաձեռնել ու շարունակում։ Եթե պիտի ընտրություն լինի, որ կողմից լինեն սգակիր ընտանիքներ, որդեկորույս մայրեր, ես ընտրում եմ ադրբեջանական կողմը։ Իսկ դու՞ք։
Հ.Գ. Փա՜ռք պրոֆեսիոնալ զինվորականներին, հրամանատարներին ու ռազմական գործի գիտակներին»։