Լիազորությունները կասեցված ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«Սերունդների մեջ ուժեղի հոգեբանություն սերմանում են ոչ թե կենացներով, այլ հենց այսպես՝ իրականության զգացողությունը կորցրած թշնամուն ցավացնելով ու նոր բարձրունքներ վերցնելով։

Լուսաբացին խոսեցի գնապետ Թադևոսյանի հետ. ասեց, որ վստահ են ու ուժեղ։ Գնդապետ Թադևոսյանն այն զորամասի հրամանատարն է, որտեղ երկու տարի ծառայել եմ, ու հիմա հստակ կարող եմ ասել, որ հայրենիքի այդ կարևոր հատվածն անառիկ է պահում՝ իր խիզախությամբ, պրոֆեսիոնալիզմով, մեծ սիրով ու նվիրյալների զորքով։

Սահմանում ամուր ես, ուրեմն զարգացող տնտեսություն կունանաս, այլ պետությունների հետ հարաբերություններում մեջքդ ուղիղ կլինի, հետդ կխոսեն հավասարը հավասարի։
Թույլերը տեղ չունեն այս անարդար աշխարհում։ Մենք դատապարտված ենք լինել ուժեղ ու ասելիք ունեցող պետություն։

Անփորձանք ծառայություն մեր վստահության աղբյուր տղերքին ու խաղաղ երկինք՝ տղերքի թիկունքն ապահովող գյուղացուն։

Սիրում եմ բոլորիդ»։