Հուլիսի 13-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ահազանգ է ստացվել, որ «Ֆեյսբուք» սոցիալական կայքի օգտատերերից մեկը կեղծ տեղեկություններ է տարածում, իբրև Տավուշում հայկական կողմն ունի բազմաթիվ զոհեր: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
«Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբերհանցավորության դեմ պայքարի ստորաբաժանման ծառայողների անհետաձգելի միջոցառումներով կարճ ժամանակ անց ճշտվել է օգտատիրոջ անձը:
Ըստ նախնական տվյալների, ստուգումներով պարզվել է, որ օգտատիրոջ էջը կոտրել են և տարածել կեղծ տեղեկություն:
Կոչ ենք անում բոլորին բացառապես հետևել միայն պաշտոնական լրահոսին»,- ասված է հաղորդագրության մեջ: