Հ ԱԺ պատգամավոր Արման Եղոյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ ՀՀ֊ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի անդամներին է ուղարկել Հայաստանի պաշտոնական գնահատականը հայ֊ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին.

 

«Հայ֊ադրբեջանական միջպետական սահմանին Ադրբեջանի նախաձեռնած սադրանքների վերաբերյալ մեր պաշտոնական գնահատականն եմ ուղարկել ՀՀ֊ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի անդամներին։

Նույն թեմայով հեռախոսազրույց եմ ունեցել Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ»,- նշել է պատգամավորը։