ՀՀ վարչապետի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, հայտնել է, որ իր անունով կեղծ էջ է գործում «Ֆեյսբուք» սոցկայքում։

 

«Սիրելի ընկերներ,
Ցանկանում եմ կրկին տեղեկացնել, որ ԱՅՍ էջը ԻՄԸ ՉԷ, չգիտեմ ով է այն վարում և ինչի համար»,- գրել է Մարիամը՝ հրապարակելով կեղծ էջի հղումը։

Նշենք, որ վարչապետի դստեր անունով բացված էջում զետեղված են նրա լուսանկարները, նրա կողմից արված գրառումները։