«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 

«Այս պոպուլիստ կոլխոզնիկին մեկդ հասկացրեք, որ խմբակը և խմբակցությունը տարբեր բաներ են: Տարրական տերմինները մինչև հիմա չի տարբերում ու էս խելքով ու գիտելիքներով էլ նոր կուսակցություն է ուզում հիմնել, հավանաբար՝ խմբակի կարգավիճակով:
Չէ, իրոք, մեկին մի կտոր հաց ունեինք տված, որ թեկուզ մի փոքր ուշացած, բայց վերջնականապես ինքնալուստրացված այս մարդուկի հետ որևէ ընդհանրություն այլևս չունենք:
Գողի հոգեբանությունը և էությունը երբեք չի փոխվում, և այս աքսիոմը թող խորհուրդ լինի այն ազնիվ մարդկանց, ովքեր հեռահար նպատակներով և ծրագրերով խմբվել են այս ինքնասիրահարվածի շուրջը: Հետո գլխներիդ չտաք»: