Փաստաբան Նորայր Նորիկյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել: Այս մասին նա հայտնել է Ֆեյսբուքի իր էջում:
«Հարգելի՛ բարեկամներ
Երեկ հանձնել եմ նոր կորոնովիրուսային /COVID-19/ վարակի նկատմամբ լաբորատոր հետազոտություն:
Այսօր հայտնվել է, որ արդյունքը դրական է:
Թեև տատանումներով արձանագրվում է ջերմություն, սակայն ընդհանուր ինքնազգացողությունս այս պահին լավ է:
Արդեն իսկ ձեռնարկել ենք հնարավոր բոլոր միջոցները՝ այս չարիքը հաղթահարելու համար:
Բնականաբար, սահմանված կարգով կդադարեցնեմ բոլոր տեսակի մարդկային շփումները, իսկ աշխատանքային խնդիրները կփորձենք հնարավորության սահմաններում կարգավորել էլեկտրոնային հաղորդակցության միջոցով:
Ձեզ առողջություն եմ ցանկանում, պահպանեք զգոնություն Ձեր և Ձեր հարազատների առողջության ապահովման համար:
Առողջանալուց հետո խոստանում եմ խոսել այս հիվանդության պատմության, բուժման ընթացքի և առողջապահական համակարգի համարժեք պատրաստվածության մասին»,- գրել է փաստաբանտ: