Ինձ պատմել են, որ մորաքրոջը տարել են հուղարկավորել և «ինքնահողի» օրը մորաքույրը զանգել է, ասել է՝ «էս մի հատ չեք զանգում, հետաքրքրվեք՝ ոնց եմ, ոնց չեմ: Այս մասին 24news.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով գյումրեցի կնոջ դիակի անհետացման վերաբերյալ իրեն ուղղված նամակին:

 

«Քանի դեռ ես չունեմ հարազատների թույլտվությունը այս դեպքը բարձրաձայնելու, այս պահին իրավունք չունեմ մասնավոր ձայնագրությունը հրապարակելու»,- ասել է պատգամավորը։

Տիկին Զոհրաբյանը հավելել է, որ իր տեղեկությամբ դիմել են ոստիկանություն, արտաշիրիմում կատարելու և հասկանալու, թե ո՞ւմ և ո՞րտեղ են հուղարկավորել։

Անդրադառնալով 82-ամյա գյումրեցու դիակի կորելու դեպքին, որի մասին ահազանգել էր ինքը, Զոհրաբյանն ասել է. «Փոխանակ պարետը, առողջապահության նախարարը այդ ընտանիքից ներողություն խնդրեն նման ցավալի անփութության համար, ինձ են պատասխանում. եթե ամբողջացնեմ իրենց՝ ինձ ուղարկված պատասխանը, կստացվի այսպես՝ ինչ ես «շուխուր» դրել, դիակ է, խառնել են, արտաշիրիմում կանեն»,-նշել է պատգամավորը, ապա հավելել.

«Շատ ցավալի է, երբ մենք տեսնում ենք, որ իշխանությունը փորձում է ամեն կերպ պատասխանատվությունն իր վրայից օտարել»:

Պատգամավորի այս հայտարարությանը անդրադարձել է Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով. «Բազմաթիվ հարցեր են հնչում` կապված պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հայտարարության հետ: Ցիտում եմ այդ հատվածը. «Ինձ պատմեցին, որ մորաքրոջը տարել են հուղարկավորել են, ինքնահողի օրը, մորաքույրը զանգահարել է ու ասել, էս ինչի՞ մի հատ չեք զանգում, հետաքրքրվեք, ես ո՞նց եմ, ո՞նց չեմ»:

Եթե իրապես հետաքրքիր է «դեպքը» բացահայտելը` առաջարկում ենք ներկայացնել կոնկրետ տվյալներ և փաստեր, որպեսզի հնարավոր լինի կատարել ուսումնասիրություններ: Այլապես հայտարարությունը նման է «օդում կախված լուրի»:

Ինչ վերաբերում է նախորդ դեպքին, ապա հանգամանքները պարզվել են: Տեղի էր ունեցել շփոթմունք՝ ճանաչման ու դիերի տեղափոխման գործընթացում։

Ներողություն ենք խնդրում կատարվածի կապակցությամբ և ցավում, որ ընտանիքն առանց այդ էլ դժվարին պահին, նման խ