ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2020 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների տնտեսումների հաշվին շուրջ 61 կրթական և մշակութային հաստատություններում կիրականացվեն կապիտալ շինարարության և բարեկարգման ծավալուն աշխատանքներ, ինչպես նաև կտեղադրվի պետական-ազգային գործիչ Կարեն Դեմիրճյանի արձանը։
Կառավարության այսօրվա նիստում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի առաջարկով կատարվել է ԿԳՄՍ նախարարության բյուջեի վերաբաշխում, և ավելի քան 1 մլրդ 906 մլն դրամ գումար է հատկացվել կապիտալ ծրագրերին։ Նշված գումարից 60 մլն 14 հազար դրամը նախատեսված է Կարեն Դեմիրճյանի արձանի և պատվանդանի կառուցման, մնացած գումարը՝ թվով 7 քոլեջների, 46 հանրակրթական դպրոցների, 1 մասնագիտական մարզառազմական դպրոցի, 4 թանգարանների և 3 թատրոնների հիմնանորոգման, առանձին սենյակների, դահլիճների և տարածքների նորոգման, գույքային և տեխնիկական հագեցվածության բարելավման, ինչպես նաև նախագծային աշխատանքների համար։ Վերաբաշխման արդյունքում գումարներն հատկացվել են նաև Քաղաքաշինության կոմիտեին և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն հետաքրքրվել է դպրոցաշինության ընդհանուր ծրագրերի ընթացքով։ Քաղաքաքաշինության կոմիտեի նախագահ Ա. Ղուլարյանը ներկայացրել է շինարարական ծրագրերի մրցույթների և բուն կառուցապատման աշխատանքների ընթացքն ու դրանց բարելավման նպատակով կատարված նորմատիվային փոփոխությունները։
Կառավարության կատարած հատկացման շրջանակում նախատեսված է իրականացնել հետևյալ աշխատանքներն՝ ըստ հաստատությունների՝

 

7 քոլեջի նորոգման աշխատանքներ.
• «Երևանի թիվ 6 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի լոգասենյակների և դասասենյակների մասնակի նորոգում,
• «Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի սպորտդահլիճի նորոգում
• «Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջ» ՊՈԱԿ-ի նիստերի դահլիճի նորոգում
• «Երևանի պարարվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի պարասրահի հատակի հիմնանորոգում
• «Ալավերդու պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի գազամատակարարման և մասնակի ջեռուցման ապահովում
• «Կապանի արվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի դահլիճի վերանորոգում
• «Արարատի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի մասնաշենքի վերանորոգում։

11 ավագ դպրոցի արդիականացման՝ տանիքի, սանհանգույցի, ինժեներական ենթակառուցվածքների նորոգման աշխատանքներ
• «Արմավիրի Ռ. Եղոյանի անվան թիվ 1 ավագ դպրոց»,
• «Ալավերդու Ստ. Շահումյանի անվան թիվ 5 ավագ դպրոց»,
• «Երևանի Հ. Գալստյանի անվան թիվ 83 ավագ դպրոց»,
• «Տաշիրի Արտակ Խաչատրյանի անվան ավագ դպրոց»,
• «Իջևանի Գառնիկ Անանյանի անվան ավագ դպրոց»,
• «Վանաձորի Մովսես Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոց»,
• «Գյումրու թիվ 26 ավագ դպրոց»,
• «Երևանի թիվ 105 ավագ դպրոց»,
• «Երևանի Գուրգեն Մարգարյանի անվան թիվ 94 ավագ դպրոց»,
• «Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոց»,
• «Արմավիրի Ռ. Եղոյանի անվան թիվ 1 ավագ դպրոց»։

4 ավագ դպրոցի մասնակի և ընթացիկ նորոգում.
•«Շիրակի պետական համալսարան» հիմնադրամի ավագ դպրոցի մարզադահլիճի հիմնանորոգում,
•«Եղվարդի թիվ 1 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի պարիսպի և ընդհանուր նորոգում,
•«Վաղարշապատի Գրիգոր Նարեկացու անվան թիվ 2 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի մարզադահլիճի և հանդիսությունների դահլիճի նորոգում,
•«Երևանի թիվ 195 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի շենքին պատճառված վնասի վերականգնում։

30 հիմնական և միջնակարգ դպրոցների շենքային պայմանների բարելավում՝ խոցելի երեխաների սոցիալական ներառման նպատակով թեքահարթակների կառուցում, սանհանգույցների նորոգում և հարմարեցում, աջակցման սենյակների նորոգում.
• «Երևանի Հենրիկ Խաչատրյանի անվան թիվ 199 հիմնական դպրոց»
• «Երևանի Մ. Սարյանի անվան թիվ 86 հիմնական դպրոց»
• «Երևանի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 հիմնական դպրոց»
• «Երևանի թիվ 136 հիմնական դպրոց»
• «Երևանի Սիլվա Կապուտիկյանի անվան թիվ 145 հիմնական դպրոց»
• «Երևանի Հ. Օշականի անվան թիվ 172 հիմնական դպրոց»
• «Երևանի Ղ. Աղայանի անվան թիվ 63 հիմնական դպրոց»
• «Երևանի Ռուբեն Սևակի անվան թիվ 151 հիմնական դպրոց»
• «Երևանի Վ.Վաղարշյանի անվան թիվ 80 հիմնական դպրոց»
• «Երևանի թիվ 163 հիմնական դպրոց»
• «Երևանի թիվ 156 հիմնական դպրոց»
• «Քաջարանի թիվ 5 միջնակարգ դպրոց»,
• «Սպանդարյանի միջնակարգ դպրոց»
• «Ա. Սարգսյանի անվան Տեղի թիվ 1 միջնակարգ դպրոց»
• «Հրանտ Ոսկանյանի անվան Կապանի թիվ 12 հիմնական դպրոց»
• «Եղվարդի միջնակարգ դպրոց»
• «Սիսիանի թիվ 5 հիմնական դպրոց»
• «Սիսիանի թիվ 2 հիմնական դպրոց»
• «Սիսիանի թիվ 1 հիմնական դպրոց»
• «Արմավիրի թիվ 6 հիմնական դպրոց»
• «Արմավիրի թիվ 8 հիմնական դպրոց»
• «Արմավիրի Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոց»
• «Վաղարշապատի Երվանդ Օտյանի անվան թիվ 7 հիմնական դպրոց»
• «Վաղարշապատի Զորավար Անդրանիկի անվան թիվ 12 հիմնական դպրոց»
• «Սարդարապատի միջնակարգ դպրոց»
• «Արենիի միջնակարգ դպրոց»
• «Շատինի միջնակարգ դպրոց»
• «Վայքի հիմնական դպրոց»
• «Զառիթափի Ա. Մելիքյանի անվան միջնակարգ դպրոց»
• «Սպիտակի Անանիա Շիրակացու անվան թիվ 8 միջնակարգ դպրոց»

Վերակառուցում և հիմնանորոգում.
•«Երևանի Դ. Հովսեփյանի անվան թիվ 191 հիմնական դպրոցի» վերակառուցում
•«Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության համար մարզադահլիճի կառուցում,
•«Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ի ջեռուցման, օդափոխման և հովացման համակարգի տեղադրման աշխատանքներ,
•«Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի կաթսայատան նորոգում,
•«Ա. Սպենդիարյանի անվան oպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի հասարակական զուգարանների, դիմահարդարման սենյակների և ձեղնահարկի սենյակների նորոգում, բեմի վերազինում,
•«Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ-ի հակահրդեհային համակարգի տեղադրման աշխատանքներ ։

Նախագծային աշխատանքներ կիրականացվեն «Բարձրաշենի միջնակարգ դպրոցի», 3 թանգարանների՝ «Ե. Չարենցի անվան տուն-թանգարանի», «Ն. Ադոնցի անվան թանգարանի», ՀԱՊ ՊՈԱԿ-Ի Էջմիածնի Խորեն Տեր-Հարությանի մասնաճյուղի 2-րդ հարկի վերակառուցման, ինչպես նաև «Ա. Սպենդիարյանի անվան oպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի» տանիքի նորոգման համար: