Արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխնախագահ, «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» ՀԿ-ի ղեկավար Արփինե Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում:
Հարապարակված կադրում քաղաքական գործիչը կրում է ջինսե մոխրագույն տաբատ, բարձրակրունկներ, ճերմակ վերնաշապիկ: Հովհաննիսյանի հմայիչ կերպարն ամբողջացրել են արձակված վարսերը և մեծ ականջօղերը:
Հրապարակմանը կից ԱԺ նախկին փոխնախագահը գրառում չի կատարել:
Օգտատերերը դրական խոսքեր են ուղղել Հովհաննիսյանին նրա լուսանկարի մեկնաբանություններում: «Ինչպես միշտ օրիգինալ»,- գրել է օգտատերերից մեկը:
Նշենք, որ 2015 թվականին «Shaamtimes» արաբական կայքն Արփինե Հովհաննիսյանին ընդգրկել էր աշխարհի ամենագեղեցիկ կին նախարարների տասնյակում: