ՀՀ Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Տիգրան Խաչիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ է դրվել օրենսդրական ակտի նախագիծ, որով նախատեսվում է զգալիորեն բարձր պետական տուրքի չափ սահմանել դատարան ներկայացվող հայցերի և բողոքների համար։ Ակներև է, որ սա ոչ մի առնչություն չունի արդարադատության ոլորտի քաղաքականության մշակման հետ։ Առկա համավարակի պայմաններում իրավական այս անոմալիային ավելի մանրամասն` հաջորդիվ...»: