«Ապահով Հայաստանը մեր հասարակության և ժողովրդի համար էս չէ, մեր «Ապահով Հայաստանը» պետք է կերտել: Դա ծրագիր է, որը պետք է ազգովի իրականացնենք, իր ավարտին հասցնենք: Ամբողջ մեր երազածը, ամբողջ մեր պայքարը, մեր շարժումները այն է, որ ունենանք նման տիպի երկիր: Բայց դա չի նշանակում, որ ինչ-որ մի թիմ կամ ինչ-որ մի կուսակցություն իր գրպանում դրված ունի, և պիտի հանենք ու բաժանենք ժողովրդին: Հենց այն, որ դուք արդեն դատապարտում եք նման արարքները, դա նշանակում է, որ դուք գործ եք կատարում: Եվ դրան պիտի հասնել, այն իդեալ է, որին պիտի ժողովուրդը պայքարով հասնի: Մենք պետք է կարողանանք այդ դաշտը ստեղծենք: Կամ էլ դա նշանակում է, որ այդքան ակցիաները, որ արտասահմաններում կատարվում են, այդ երկրները անցնելու են ջրի տա՞կ: Սա մի հասարակություն է, որի մեջ կա մի նեխված խավ, որը փորձում է իր գործողություններով ավելի դժվար դարձնել հասարակությանը: Ես ընդհանրապես այդպես ինֆորմացիայով չգիտեմ, կուսումնասիրեմ, հետաքննող մարմնի տրամաբանությունը կուսումնասիրեմ և նոր կարծիքս կարտահայտեմ... եթե կրակոց է եղել, դա արդեն դատապարտելի է, դա ամենադաժան բանն է, որ մենք պիտի կարողանանք ձերբազատվել»:
P.S.
Շնորհակալություն հեղինակին, այս օրհասական օրերին, իր կողմից հնչեցրած զվարճալի մտքերի համար:
/երկրիս մտքերի շտեմարանն էլ ավելի հարստացավ/