Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից կատարված գրառումով պատմել է, թե ինչպես է անցկացնում ժամանակը կորոնավիրուսի պանդեմիայի շրջանում։
«Վաղուց չէինք հանդիպել, բայց հիմա արդեն վերադարձել եմ աշխատանքին եւ կյանք։ Շատերիդ նման սովորել եմ աշխատել հեռավար։ Դա կատարյալ տարբերակ չէ, բայց կարող է շատ ժամանակ խնայել։
Մյուս նորությունն այն է, որ վերջին շրջանում այնքան եմ ուտեստներ պատրաստել, որ դրանք արդեն ուտելու համար պիտանի են (ժպիտ)։
Սովորականի նման, շատ երաժշտություն եմ լսել, բացահայտել եմ նոր կատարողների՝ Մարիա Գրինբերգին, Տատյանա Նիկոլայեվային, Էնդի Բեյին։ Հիմնականում, ժամանակն անցկացնում եմ Երեւանում, երբեմն ընկերներիս հետ գնում ենք քաղաքից դուրս։
Մի փոքր նյարդայնացնում է այն, որ կարանտինի պատճառով լիարժեք մարզանքներ չեմ անում, բայց առայժմ թեթեւ քաշեր եւ հիմնական վարժություններ եմ անում տանը Պոնչիկի հետ»,- գրել է Լեւոն Արոնյանը։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ավտովթարի հետևանքով կյանքից հեռացավ Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին։