Հանրապետության նախագահը գույքահարկի բարձրացումը համարում է ժամանակավրեպ, նշելով, որ չունի որևէ լիազորություն օրենքը հետ ուղարկելու խորհրդարան և ստիպված այսօր ստորագրել է այն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:

 

Նա, մասնավորապես, նշել է. «Նախագահը առնվազն անկեղծ չէ իր պատճառաբանության մեջ, քանի որ ընդամենը մեկ օր անց ստորագրելու դեպքում օրենքը չէր կարող ուժի մեջ մտնել 2021թ հունվարի մեկից, ինչով էլ պայմանավորված էր կառավարության կողմից հերթական անգամ արտահերթ նիստով հարկեր բարձրացնելը։