«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ես արդեն տևական ժամանակ է մտածում եմ, որ Արցախի իշխանությունները ինձ էլ ոչինչով չեն կարող զարմացնել:
Բայց այսօր Ստեփանակերտում որոշեցին հումանիտար օգնություն ուղարկել ԱՄՆ:
Որքան էլ քայլը չփորձեն ներկայացնեն որպես «Արցախի ՓՌ», միևնույնն է, այն միմիայն ծիծաղ է առաջացնում: Իսկ եթե ուզում են Արցախի ՓՌ անեն, թող, օրինակի համար, դատեն ընտրակեղծարարներին կամ 2015 թվականի Բերձորի ծեծուջարդի կազմակերպիչներին»: