Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը արտահերթ խորհրդակցություն է հրավիրել փոխքաղաքապետերի և վարչական շրջանների ղեկավարների մասնակցությամբ։
Քննարկվել են քաղաքային տնտեսությանը վերաբերող մի շարք հրատապ ու պլանային խնդիրներ, մասնավորապես, կորոնավիրուսային համավարակի պայմաններում աշխատանքի կազմակերպմանը վերաբերող հարցեր: