Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի հովհաննիսյանն ինստագրամի իր էջում գրել է․
«Ինչի՞ց է, որ, երբ «աշխարհը» վատ է զգում, կինը միշտ ուժեղ ու կայուն` ուսն է դեմ տալիս, պահում անդորրը, փրկում իր միջավայրը, հասնում իր տղամարդուն, երեխաներին կամ նույնիսկ անծանոթին:
Իսկ, երբ հանկարծ կինն է փլվում` թեկուզ մի վայրկայնով, նրան ձեռք մեկնող, օգնող չկա, նրա հետ մեկտեղ փլվում է իր ստեղծած ու սնած ամբողջ աշխարհը(.... Հետո էլի մի անմարդկային ջանքով նա նորից վերականգնում է փլվածը, հետո նորից մնում մենակ, երբ վատ է, հետո նորից փլվում է իր գլխին էլի ամբողջ աշխարհի բեռն ու... էդպես այնքան, մինչև մի օր ուղղակի մարում է... Մի քիչ օդ թողեք էլի, օդ թողեք ախր, մենք էլ թուլանանք, մարդ ենք...»