Երևանի կենդանաբանական այգին իր ֆեյսբուքյան էջում այգու փղիկի լուսանկարներն է հրապարակել՝ կոչ անելով կրել դիմակներ:

 

«Այս անգամ Բունկայի համար պատրաստել ենք մի շատ համեղ զբաղվածություն՝ միաժամանակ փորձելով կոչ անել մեր քաղաքացիներին լինել զգոն ու պատասխանատու թե՛ իրենց, թե՛ իրենց շրջապատող մարդկանց նկատմամբ։

Նախաձեռնությանը սիրով միացավ նաև մեր փղիկը ու սկսեց տառերը չխախտելով՝ հերթով վայելել բանջարեղենն ու մրգերը։
Զբաղվածության համար օգտագործել ենք գազար, դդմիկ, բանան, նարինջ։
#ԿրիրԴիմակ
#ՓրկիրԿյանքեր»,- ասված է այգու ֆեյսբուքյան գրառման մեջ: