Մոլորեցնե՞լ ԵԺԿ-ին...
Եվրոպայի ժողովրդական կուսակցությունն ափսոսանք է հայտնել, որ ՀՀ ԱԺ իշխող մեծամասնությունը կողմ է քվեարկել սահմանադրական փոփոխություններին՝ չնայած նրան, որ Վենետիկի հանձնաժողովը նշել է, որ դա չի համապատասխան իր խորհուրդներին։
Իսկ իշխող կուսակցությունը չի հանձնվում՝ իրենց կողմից ՍԴ դեմ ընդունված ակնհայտ հակասահմանադրական գործողությունների քննարկումն անգամ տանելով խիստ քաղաքական, ավելի ճիշտ՝ դեմոնիզացված ՀՀԿ-ի դեմ պայքարի դաշտ։
ՀՀ ԱԺ իշխող խմբակցության ղեկավարը գրում է, թե տպավորություն է, որ ՀՀԿ-ն մոլորեցրել է Եվրոպայի ժողովրդական կուսակցությանը։ Նա պատրաստակամություն է հայտնում տրամադրելու ամբողջական տեղեկատվություն։
Պատկերացնու՞մ եք, այս ինքնավստահ իշխանությունն առնվազն լռելու փոխարեն բացահայտ հայտարարում է, որ որևէ քննարկում այս հարցի շուրջ քաղաքական է։
Եվրոպայի ամենամեծ կուսակցությանը մոլորեցնել չի ստացվելու, տղաներ և աղջիկներ, անգամ մի փորձեք։