Իրավապաշտպան Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ըստ օդում կախված լուրերի՝ հենց նոր Սերժ Սարգսյանի տանը ավարտվել է ՀՀԿ-ԲՀԿ համատեղ հավաքը, նեղ կազմով:
     Արդյունքում որոշում է կայացվել, որ հանձնեն ՍԴ անդամներին: Որոշումը կայացնելուց հետո Սերժ Սարգսյանը զանգահարել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և թույլատրել, որ վերջինս քրեական գործ հարուցի ՍԴ երեք անդամների նկատմամբ, ՍԴ դատավորի լիազորությունները յուրացնելու համար:
     Սերժ Սարգսյանը նաև հանձնարարել է Դավթյանին, որ այս փուլում բավարարվի միայն քրեական գործի հարուցմամբ և սպասի հետագա ցուցումներին:
     Չգիտեմ՝ որքանով է իրական այս լուրը, սակայն իմ սուբյեկտիվ կարծիքով նրանում առերևույթ առկա են իրականության հիմքեր: Սպասենք զարգացումներին»: