ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի լրագրողներ, մեզ շատ եք հարցնում՝ արդյոք կարող են պատգամավորների 26 ստորագրությամբ դիմել Սահմանադրական դատարան։
Նշեմ որ, Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող են դիմել պատգամավորների առնվազն 1/5-րդ-ը, այսինքն՝ 20 տոկոսը։
26 պատգամավորը կազմում է 19,7 տոկոս է, որը միանշանակ փոքր է 20 տոկոսից՝ 1/5-ից։
Հետևաբար, ՍԴ-ն իրավունք չունի վարույթ ընդունել դիմումը, ինչպես չի եղել երբևէ»։