Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Զավեշտն ու ցավը նրանում է, որ իշխանությունն ունի վաղուց ձևավորված հետևից խոսելու մշակույթ: Այո´, հետևից խոսելու մշակույթ: Որոշ ավագանու անդամներ և Մարությանը արդեն այնքան են իրենց բարոյազրկել և այնքան են փորձում սեփական ամուլ ես-ը շոյել, որ իրենց հաշիվ չտալով, ինքնանպատակ, ելույթներ են ունենում, փորձելով քաղաքացիներին հրամցնել իրենց մանիպուլիատիվ մտքերը: Հանգստացե´ք, սիրելինե´րս: Այն ֆեյքերը, որ գործի են դրվել Ձեր հրահանգով, չեն փրկելու, ոչ էլ ձերբազատելու են պատասխանատվությունից: Ինձ էլ դա, ամենևին, չի հուզում, ոչ էլ մտահոգում: Դա է Ձեր կրեդոն: Դրանով եք հայտնի:
Այսօր ավագանու դահլիճում ոտնահարվեց ավագանու անդամի օրենքով սահմանված ելույթի իրավունքը: Հասկանում եմ, որ իշխանությունն այլևս թքած ունի օրենքի վրա, ինչին ականատեսն ենք լինում ամեն օր, այնուամենայնիվ, ևս մեկ անգամ փաստենք, որ Մարությանն օգտագործում է նվեր ստացած աթոռն ինչպես ուզում է:
Չեմ արձագանքի որևէ էժանագին ելույթի, բացառապես Մարությանի խոսքի` կապված խղճի և հանցագործ լինելու հետ:
Ցիտում եմ Մարությանի ուղիղ խոսքը.
-Ո՞նց կարելի ա ապրել էն մտքով, որ քո պատճառով մարդ ա մահացել:
Պրն. Մարության, նույն հարցը ես եմ Ձեզ տալիս: Իսկապես, ո՞նց կարելի ա ապրել էն մտքով, որ քո պատճառով մարդ ա մահացել:
Հ.Գ. Նկարիցս չխորշե´ք: Զուտ իմ վերաբերմունքն եմ արտահայտում»: