«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր (քիչ առաջ) աշխատասենյակից դուրս գալուց մոռացա հագնեմ դիմակս և այդպես, առանց դիմակի, հասա կայանատեղիում գտնվող մեքենայիս:
Թեև այդ ընթացքում որևէ մեկի հետ չեմ շփվել (առավելևս` մոտիկից), սակայն դա կարգի խախտում է և ես վաղը կդիմեմ Ոստիկանության Մաշտոցի բաժին, որ ինձ տուգանեն:
Օրենքը բոլորի համար է: Օրենքի առաջ բոլորը հավասար են: Սովորաբար քաղաքացիներին այսպիսի ոչ էական խախտումների համար չեն տուգանում, բայց եթե ես այլոցից պահանջում եմ հետևել կանոններին, ապա իմ նկատմամբ օրենքը պիտի առավել խիստ լինի»: