ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Անկարողների կառավարության տխուր պատկերը։

 
Հայաստանը 1 միլիոն բնակչին ընկած մահերի թվով առաջատարն է տարածաշրջանում։

Հունիսի 21-ի տվյալներով 1 միլիոն բնակչի հաշվարկով Հայաստանում գրանցվել է 118 մահ, Ադրբեջանում՝ 15, իսկ Վրաստանում՝ ընդամենը 4։

Միայն թե չասեք, թե ադրբեջանցիներն ու վրացիները մեզանից կարգապահ են։

Պատասխանատուն անկարողների կառավարությունն է՝ Նիկոլի գլխավորությամբ»։