ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Վստահ եմ, որ ավիացիայի ոլորտի մասնագետ չհանդիսացող, դիվանագետ տիկին դեսպանն իր առաջին առցանց կոնֆերանսին այլ բան չէր էլ ասի:
Սա կոչվում է դիվանագիտություն:
Բայց բազմիցս ավելի համոզված եմ, որ նա երբեք եւ ոչ մի պարագայում կասկածի տակ չէր դնի նաեւ Եվրոհպական Ավիացիոն Անվտանգության Գործակալության 6 հոգանոց ԲԱՐՁՐ ՈՐԱԿԱՎՈՐՈւՄ ունեցող, ավիացիայի բոլոր ոլորտները ներկայացնող թիմի դիտարկումներից հետեւող, զեկույցում բազմիցս նշված, ՀՀ ՔԱԿ տարի ու կես բացարձակ անգործության, նախկին համակարգից հրաժարվելով, նորը չստեղծելու, ոլորտի կարգավորումներից բացարձակ անտեղյակության... եւս 42 այլ դիտողությունների հիմնավորմամբ անվստահելի գործընկերոջ գնահատականը:
Հիմա ի՞նչ է նշանակում դեսպանի դիվանագիտական արտահայտությունը'
ամեն ինչի պատասխանատվությունից ձեզ ազատե՞լ, թե՞ դիվանագիտական քաղաքավարություն:
Եթե ՀՀ պետական մարմինը պետք է գնա Մոնռեալում արտասահմանցի մասնագետներից տեղեկանա իր վերահսկելիք ոլորտում գոյություն ունեցող անվտանգության խնդիրների մասին, եթե պատասխանատվություն ստանձնելու, բացթողումները շտկելու փոխարեն պետք է իր չարածների պատասխանատվությունց խուսափելու համար հղումներ անի աուդիտին չմասնակցած, մասնագիտությամբ օդային կագավարի (դիսպետչեր), սեւցուցակվելու հաջորդ իսկ օրը հայերեն գրած բարեխոսականի, ԵՄ դեսպանի դիվանագիտական քաղաքավարությունից ելնելով, բացեիբաց մեղադրանքից խուսափելով արտահայտությունների վրա, ապա ի՞նչ է սա, եթե ոչ ՍՈւՏ կամ ԱՆՄԵՂՍՈւՆԱԿՈւԹՅՈւՆ:
Առայժմ կնշեմ EASA զեկույցի առաջին երկու դիտարկումնեը'
1. Ավիացիոն Իշխանությունների ոչ բոլոր գործառույթներն են ներառված ՔԱԿ գործունեության փաստաթղթերում: (Նշանակում է' ՔԱԿ-ը չգիտի իր անելիքների ամբողջ սպեկտորը)
2. ՀՀ ՔԱԿ -ը չունի անհրաժեշտ մասնագետների քանակը հաշվարկելու մեխանիզմներ (փաստացի նշվում է, որ չգիտի քանի մասնագետի եւ ինչ մասնագիտությունների կարիք ունի: Ինչը նշանակում է, որ չունի համակարգված կառույց: Ինչը հեշտությամբ կարելի է ստեղծել մի քանի օրում: Իսկ մասնագետների պատրաստումը կպահանջեր 3-5 ամիս):
Էս դիտողությունները տարիների անգործության արգասի՞ք են: Թե՞ կարելի էր մի քանի օրում կատարել:
Անձամբ ես, կամավոր օգնության լծված օդաչու Արմեն Պապիկյանի հետ դեռեւս դեկտեմբերին ձեզ ենք մատուցել ավիացիոն իշխանությունների ստանդարտ ստրուկտուրան:
Չասեք, որ տարիների խորքից է գալիս:
Իսկ այս աչքակապությանը վերջ տալու համար, ուղղակի հրապարակեք EASA զեկույցը, եւ վերջ:
ՀՀ ՔԱԿ-ը պետական մարմին է, եւ իր գործունեության գնահատականի հաշվետվությունն ու թափանցիկությունը պարտադիր է:
Նամանավանդ, որ EASA զեկույցը ոչ մի պետական գաղտնիք չի պարունակում: Այն չոր ավիացիոն փաստաթուղթ է:
Իսկ ամենավատը այս ամենում այն է, որ էսպիսի, կներեք, «կռուտիտները» գործելավոճ դարձրած մարմնից փոփոխություններ սպասելն է անիմաստ:
Ցավալի է, բայց փաստ:
Իսկ պատասխանատվությունն անխուսափելի»: