Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն իր ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ինչ չէինք տեսել, տեսա՛նք:

 

Մի պաշտոնյա, որ ամիսներ շարունակ եղել է ծպտյալի կարգավիճակում, այսօր իրեն թույլ է տալիս դիտողություններ անել բուժհաստատությունների տնօրեններին:
Մի պաշտնյա, ով պետք է լիներ համավարակի դեմ պայքարի առաջամարտիկը, բայց բավարարվել է մի քանի «ստերիլ» տեսանյութերի ձայնգրությամբ պարզապես չպետք է իրեն թույլ տա այսկերպ խոսել բուժհաստատությունների տնօրենների հետ»: