ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աչքս ընկավ մի հոլովակ, որտեղ հպարտ-հպարտ նշում են, որ Քոչարյանի իշխանության 10 տարիներին Հայաստանում կառուցվել է կամ վերանորոգվել ոչ ավել ոչ պակաս 570 կմ ճանապարհ։ Մի կողմ թողնենք դրա հավաստիությունը և փաստենք, որ Քոչարյանի իշխանության 10 տարում կառուցվել կամ վերանորոգվել է այնքան ճանապարհ, որքան կառուցվելու է միայն այս տարի Հայաստանում։ Ու այսքանը արվում է կորոնավիրուսի ճգնաժամի պայմաններում։ Իրավամբ դա կորցված տասնամյակ էր»: