«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը գրում է.
«ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազենի Բաղդասարյանը վիրավորական արտահայտություններ է հնչեցրել մեդիադաշտի հասցեին։ Նազենի Բաղդասարյանն այն պատգամավորներից մեկն է, որը նախկինում զբաղվել է լրագրությամբ, իսկ նրա մայրը մինչև հիմա էլ զբաղված է մեդիաբիզնեսով։
Նազենի Բաղդասարյանն իր խոսքում անցել է բարեկրթության սահմանները, անարգանք է դրսևորել նախկին գործընկերների հանդեպ` խախտելով գործընկերային էթիկայի կանոնները։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում օրենսդիր մարմնի և ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության ղեկավարներին հետևողական լինել իրենց գործընկերների պահվածքին, մեդիայի հանդեպ գործարկվող մտքերին ու բառամթերքին»։