ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիվանդանոցներում ծայրահեղ ծանր վիճակ է: Մարդկանց հերթի մեջ են դնում՝ հոսպիտալացման համար, այդ թվում արդեն ծանր թոքաբորբ տանողներին:
Մարդիկ փորձում են տարբերակներ գտնել իրենց հերթն առաջ գցելու և հիվանդանցում պառկելու համար:
Սա առողջապահական կոլապս է, որի մեղավորը միմիայն գործող վարչակազմն է, որ թողել է կորոնավիրուսն ու պայքարում է բացառապես սեփական իշխանությունը մեր ժողովրդի կյանքի գնով երկարացնելու համար:
ՆիCOVիդիտոներ»: