Արմեն Աշոտյանը գրել է. «Միջակությունների գործող թայֆայի մի հավաքական ներկայացուցիչ՝ Միքայել Զոլյանն, այսօր ԱԺ-ում սրտնեղել է, որ ես ու իմ գաղափարակից ընկերները հայտնվում ենք հեռուստաեթերներում։

 

Այս մարդկանց թվում էր, որ եթե Հանրայինի եւ իրենց սպասարկող այլ զլմների ( Ազատություն, 1in.am եւ այլն) եթերը զմրսեն մեր առջեւ, ապա մեր ասելիքը տեղ չի հասնի։

Թե ով էր Զոլյանն ու իր նման բազում դուրսպրծուկներ իշխանազավթումից առաջ, հիշեք ինքներդ։

Բայց քանի ստիպված եմ իրենց անդրադառնալ, մի խրատ պետք է տամ։

Երկրից դուրս երբ մեկնում եք, գոնե այդքան փնթի մի եղեք, հետեւեք հիգիենային։ Թե չէ, ավաղ, Հայաստան եք ներկայացնում ու մեր երկրի անունից բառի բուն իմաստով գարշահոտ եք տարածում»։

Ավելի վաղ Ազգային ժողովի նիստի ժամանակ պատգամավոր Միքայել Զոլյանը ասել էր, թե ընդդիմությունը չի կայանում, որովհետև մեդիադաշտը օկուպացված է նախկինների կողմից. «Արմեն Աշոտյանի նման կերպարները ամբողջ ժամանակ հեռուստացույցով ելույթ են ունենում»: