ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

 

«Վերադառնալով հակահամաճարակային միջոցառումներին, ուզում եմ տեղեկացնել, որ հետևյալ թաղամասում ևս արձանագրվել են կորոնավիրուսային հիվանդության դեպքեր.

ԵՐԵՎԱՆ, ՆՈՐ ՆՈՐՔ, ՋՐՎԵԺ, ՄԱՅԱԿ ԹԱՂԱՄԱՍ»:

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ հակահամաճարակային կանոնների պահպանման գործում կներգրավվեն քաղաքացիական հագուստով ոստիկաններ:

«Հակահամաճարակային կանոնների պահպանման գործում կներգրավենք քաղաքացիական հագուստով ոստիկանների, որոնք անձամբ գործողություն չեն կատարի, բայց կհրավիրեն մոտակայքում գտնվող կարգախմբերի, որոնք կմոտենան և վարչական պատասխանատվության կենթարկեն կարգազանց քաղաքացիներին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ Հայաստանում կորոնավիրուսը հիմնականում տարածվում է բակերում և թաղամասերում: