Մի քանի բան ասեմ, էլի, քնելուց առաջ։
Իրավաբանի, իրավապաշտպանի, իրավունքի դասախոսի սուրբ առաքելությունը իրավական պետության իդեալները տարածելն է։ Ու ինձ թվում է՝ ճիշտ իրավաբանը այդ իդեալները պետք է տարածի ոչ միայն լսարաններում ու դատարաններում, այլև ամենուր, որտեղ դրանք ոտնակոխ են արվում։ Թեկուզ՝ փողոցում: Ես այդպես եմ կարծում։ Ու ինձ նաև թվում է, որ ուսանողին տրվող ամենամնայուն դասը ամբիոնից փողկապով կարդացածը չէ, այլ սեփական օրինակով ցույց տվածը։ Ես այդպես եմ կարծում։
Ու եթե ընտրել ես առաքելություն՝ ուրեմն բարի եղիր ուղիղ նայել այդ առաքելությունից բխող զրկանքներին։ Ես այդպես եմ կարծում։
Կարևորը չչարանալն է։ Ու կարևորը՝ հայելու մեջ ուղիղ նայելու իրավունքը չկորցնելն է։ Կորցրածներին՝ ողջույն ու ցավակցություն։ Դուք ունեցե՛լ եք ընտրություն։ Շատերդ հիմա էլ ունեք։
ՀԳ. Երբ հաշտ ես ինքդ քեզ հետ, ամեն ինչ բազմապատիկ ավելի հեշտ է, ու միայն այդ ժամանակ կարող ես քեզ զգալ հավերժաբար երիտասարդ: