Գիտեմ՝ սա ներկայումս քիչ է հետաքրքրում ազգիս, բայց ասեմ՝ մեկ էլ տեսաք պետք եկավ:
Օրերս մեր բարեկամ Իրանի Արաք քաղաքում տեղի է ունեցել Մերձավոր Արևելքում ամենամեծ դեղագործական հումքի արտադրության ավանի բացումը։
Ի՞նչ կարող է սա նշանակել և ո՞րն է մեր օգուտը։
Սա նշանակում է՝ բառացիորեն մեր քթի տակ կա մի դեղագործական ավան, որն արտադրում է բազմաթիվ դեղեր և դեղամիջոցներ, որոնց կարիքը ներկայումս, կարծեք թե, ունենք։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Իրանում քիմիական հումքը բավականին էժան է, հետևաբար դեղորայքն էլ էժան կլինի:
Ինչպես գիտենք, Իրանի առողջապահական համակարգը բավականին զարգացած է և նույնիսկ չի զիջում կամ շատ քիչ է զիջում Արևմտյան երկրներին։ Նույնիսկ Եվրոպական եկրներից Գերմանիան, Իտալիան, Իսպանիան, Լեհաստանը և այլ երկրներ Իրանից գնել էին կորոնավիրուս ախտորոշող տեստեր։
Կարծում եմ, հաշվի առնելով մեր երկրի համաճարակային վիճակը և վերոգրյալը, կարելի է, ամեն դեպքում, փորձել օգտվել նաև այս մի հնարավորությունից։