Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախկին վարսահարդար Սոֆյա Նավասարդյանը (Խուդոյանը) ֆեյսբուքյան գրառմամբ շնորհակալություն էր հայտնել Աստծուն՝ «25 րոպե Նիկոլ Փաշինյանի ձայնը չլսելու համար»:

 

Այժմ էլ Սոֆյա Նավասարդյանը Քրիստինա Մարտիրոսյան օգտատիրոջ գրառման մեկնաբանություններում  գրել է, որ վարչապետի տիկինը նման է «կոլխոզի նախագահի կնգա»:

«Բայց ես կարծում եմ, որ իմ աշխատանքի շնորհիվ Աննան ուներ հստակ կերտված իմիջ` բոլոր իրավիճակների համար!!!!! Իսկ հիմա նմանա կոլխոզի նախագահի կնգա»,- գրել է նա:

Նշենք, որ վարչապետի տիկնոջ իմիջով զբաղվող Նավասարդյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից 2019 թվականի օգոստոսին: