Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքում գրել է.
«Նախկինում ապօրինի թմրանյութ պահելու համար բերման ենթարկված այսօրեական պատգամավորը հրճվել է իմ ձերբակալությունից:
«Իմ քայլ»-ում ամենատարբեր սպեկտրի ներկայացուցիչներ կան, բայց ամենաաչքի զարնողը «քաղաքական անտերներ»-ն են: Սրանք նախկինում իրենց ականջով փոշի չարժեցած, իրենց էությամբ ու գործունեությամբ որևէ կարևոր արդյունք չստեղծած շարժվող մասնիկներ են: Շարժումը սրանց գոյությունը պայմանավորող ու արդարացնող միակ հանգամանքն է, բայց փորձը ցույց է տալիս, որ նույնիսկ շարժվելիս են թափահարվում:
Նման անկանոն կենսագործունեությամբ աչքի ընկնող այս երիտասարդը, որը հեղափոխությունից անց քառասուն հեղափոխական դարձավ ու հետո նաև կուսակցական ռոտացիաների արդյունքում կրկին շարժվելով պատգամավոր դարձավ, որոշել է մեծ-մեծ խոսքեր շռայլել, ակնարկներ անել ու իր քաղաքական ժառանգությանը վայել' օդում կախված լուրերով բաներ հասկացնել:
Քեզ իսկ հասկանալի լեզվով ասում եմ' աներկբայորեն, կուզես նաև' աննախադեպորեն, ստիպված եմ քեզ հիասթափեցնել, որովհետև որքան էլ քեզպեսները պալիտիկա խաղան, տղամարդկության չգրված օրենքները դրանից փոխվել չեն կարող: Հետևաբար, սուտի սլուխներ ֆռցնելու փոխարեն, եթե ունես այնքան մտավոր ու մասնագիտական կարողություններ, ապա կանգնիր ու քաղաքական ընդդիմախոսներիդ հակափաստարկների ու դիտարկումների միջոցով հակադարձիր, իսկ եթե այնքան կաս, ապա նաև հաղթիր: Բայց, ավաղ, չէ. չկայացվածության վաղնջենական բարդույթը քո հանդեպ հերթանական անգամ թշնամություն է անում, ու դու, կրկին մոռանալով անցյալից դեռ երկար ժամանակ իրենց մասին լսել տվող կյանքիդ շատ դրվագներ, կարճամտորեն մաղձդ թափելու համար կուլ գնացիր «մի երիտասարդի» թակարդին:
Բայց բազմաթիվ այդպիսի «մի երիտասարդ»-ներ կոկորդիդ են կագնել ու ավելի ամուր են կանգնելու, այնպես որ քեզ հավաքիր քաղաքական դաշտումդ և մեկընդմիշտ հիշիր' քաղաքական անտերներին իրենց քաղաքական հովանավորները ըստ անհրաժեշտության կիրառելուց հետո սովորաբար փոխում են:
Քանի դեռ ժամանակ ունես, մտածիր, թե փոփոխության ժամին ինչ ես անելու, իսկ հետո' առավել ևս: Գիտես, չեմ զարմանում, որ դու Հայաստանի քաղաքական պատմությանը բացարձակ անտեղյակ ես: Եթե մի փոքր տեղյակ լինեիր, ապա կնկատեիր շատերին, ովքեր իրենց քաղաքական գործչի երազանքի ճանապարհին լավագույն դեպքում դեռ մի քանի խոսափողի բարեհաճությանն են արժանանում: Գտիր, նայիր նրանց ու խղճա քեզ»: