Աժ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Չնայած աշխատավարձերի մասին տարատեսակ քննարկումներին՝ պետական համակարգում ունենք աշխատանքի արդյունավետության ցածր ցուցանիշ, որը ինքնին իր արտացոլումը գտավ Եվրոպառլամենտի հակահայկական փաստաթղթում՝ ևս մեկ անգամ կասկածի տակ դնելով Արցախի ինքնորոշման հարցը:
Այս փոխկապակցված շղթայի հանգուցալուծումը պետք է լինի պետական ապարատում աշխատողների աշխատանքի ներքին գնահատման սանդղակի ձևավորումը և հասցեավորված պարգևավճարների տրամադրումը, այն աշխատակիցներին ովքեր բարեխղճորեն և հավուր պատշաճի կատարել են իրենց աշխատանքը»: