Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կառավարության հրաժարականը կարող է ցանկացած ոք պահանջել, այդ թվում նաև քաղաքական կուսակցությունները: Դա քաղաքական գործունեության բնականոն դրսևորում է: Պահանջը կարող է իրականացվել, կարող է չիրականացվել, դրա շուրջը կարող են դեբատներ տեղի ունենալ, ներկայացնել հիմնավորումներ, կամ` չներկայացնել:
Նորից եմ կրկնում, դա բնականոն քաղաքական գործունեություն է:
Փաշինյանի ընտանիքի անդամներից մեկն, ով այդ պատճառով նշանակվել է ԱԺ պատգամավոր, ասում է, որ կառավարության հրաժարական պահանջելը նշանակում է ժողովրդին մեջքից հարվածել: Հասկանում եք, թե ուր ենք հասել ....:
Փաստորեն ով քննադատի կառավարությանը, կամ պահանջի դրա հրաժարականը, ժողովրդի թշնամի է:
Նույնիսկ Վենեսուելայի Մադուրոն,Սիրիայի Ասադը և մյուս լավ տղաները նման արտահայտություն իրենց թույլ չեն տվել: Սա քաղաքական այլասերության ու ժողովրդավարության տառի ու ոգու տապալման դրսևորում է: Սա այն դեպքերից է, երբ երկրի ռեսուրսների նվազ լինելը դրական դեր է կատարում, թույլ չի տալիս բռնատիրություն հաստատել:
Բայց դա մի կողմ, շատերը նման ցանկություն կունենան` նախկին, թե ներկա, խնդիրն այն է, որ ժողովրդավարության բազմաթիվ «սպառողներ» նման մտքերին ըմբռնումով են վերաբերվում: Դա արդեն․․․»։